211652_close_icon
views-count3484 դիտում article-date 14:53 25-02-2025

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 19-ամյա երիտասարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և հրաժարվել կատարվածի մասին մանրամասներ հայտնել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի շենքերից մեկի բակում դանակահարվելու հետևանքով «ձախ դաստակի հինգերորդ մատի հիմքի շրջանի կտրած-ծակած վերք, ձախ ականջի զույգ այտերի քերծվածքներ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի և բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Սերգեյ Բ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության ծառայողներին Սերգեյ Բ․-ն դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել և ձեռնարկվում են միջոցառումներ մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության  Նաիրիի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր