Հայտնաբերվել է Երևանում ահաբեկչության մասին սուտ ահազանգ տվողը. 22- ամյա կասկածյալը այլ անուն, ազգանունով է ներկայացել
                        [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15: 00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացի զանգահարել և հայտնել է, որ  ինքը տեսել է, որ Վարդաշենի գիշերօթիկ դպրոցում ռումբ է դրված:
Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը,  գիշերօթիկ դպրոց են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողներն ու նույն վարչության շնավարժերը: 
 Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝  մի քանի մարտական հաշվարկով: 
Կարճ ժամանակ անց ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և  անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ահազանգող քաղաքացին ներկայացել է Նարեկ Գասպարյան, ով իրականում ստել է: 
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը եղել է Երևանի բնակիչ, 22-ամյա Գևորգ Դավթյանը, ով Էրեբունու ոստիկանների կողմից կատարված  բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն և կատարվածի մասին բացատրություն տվել, ապա բաց է թողնվել:
Փաստի առթիվ ոստիկանության  Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

