211652_close_icon
views-count3910 դիտում article-date 15:32 23-02-2025

Գողության դեպք՝ Երևանում․ 19-ամյա աղջիկը պայուսակը թողել է «Սուրբ Սարգիս» եկեղեցու նստարանին, մոտեցել խորանին և վերադառնալով նկատել, որ այն չկա․ ըստ տուժածի՝ այնտեղ եղել են գումար, ոսկյա վզնոց, արծաթյա զարդեր և բանկային քարտեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Անահիտ Գ․-ն և հայտնել, որ քիչ առաջ Մաշտոցի 1 հասցեում գտնվող «Սուրբ Սարգիս» եկեղեցու նստարանին թողել է պայուսակը մոտեցել է խորանին վերադարձել և նկատել, որ պայուսակը բացակայում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տուժածի հայտնածի պայուսակի մեջ եղել է գումար, ոսկյա վզնոց, արծաթյա զարդեր, բանկային քարտեր:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր