211652_close_icon
views-count9427 դիտում article-date 23:15 04-05-2018

Հնդկաստանում ավազե փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 140-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած ավազե փոթորկի զոհերի թիվը կտրուկ ավելացել է՝ 97-ից հասնելով 143-ի: Այս մասին հայտնում է RT-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ փոթորիկը շարժվել է 130 կմ/ժ արագությամբ և բազմաթիվ ավերածություններ առաջացրել երկրի հյուսիսային՝ Ռաջաստան, Ուտար Պրադեշ, Փանջաբ, Ուտարախանդ նահանգներում: Հազարավոր մարդիկ լքել են իրենց տները: Օդերևութաբանները նշում են, որ 3 օր մոլեգնող փոթորիկը դեռ չի դադարի մոտակա օրերին: Իշխանությունները մտահոգություն ունեն, որ զոհերի թիվը դեռ կավելանա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր