Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ թունավորվել են կեղծ օղուց. զոհերի թիվը հասել է 140-ի
Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասամ նահանգում կեղծ օղու օգտագործումից զոհվել է ավելի քան 140 մարդ: Եվս 300-ը գտնվում են հիվանդանոցում:
Նահանգի առողջապահության նախարար Հիմանտա Բիսվա Շարման հայտնել է, որ զոհերի և տուծաժների թիվը ամեն րոպե աճում է:
Զանգվածային թունավորումը տեղի է ունեցել նահանգի երկու շրջաններում՝ Գոլահատում և Ջորհաթում: Զոհերի մեծ մասը ասամյան թեյի պլանտացիաների աշխատողներ են:
Իշխանությունները ենթադրում են, որ բոլոր զոհվածները և տուժածները օգտագործել են ինքնագործ ալկոհոլ, որը պատրաստում են արմավենու շաքարից՝ սպիրտի ավելացմամբ:
Կեղծ օղուց թունավորվելու դեպքերը Հնդկաստանում հաճախ են լինում: Բնակչության աղքատ խավերը ի վիճակի չեն ձեռք բերել արտոնագրված ալկոհոլ: Երկրում գործում է էժանագին, տնային պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչքների սև շուկա, որտեղ վաճառվող օղուն շատ հաճախ խառնում են տարբեր տեսակի քիմիական տարրեր՝ համ տալու համար: