Եմենում երեկվա ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է 140-ը
Եմենի մայրաքաղաք Սանայի 2 մզկիթներում երեկվա ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է 140-ը։ Կան հարյուրավոր տուժածներ, 30-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ՙԻսլամական պետություն՚ խմբավորումը:
Պայթյուններն իրականացրել են մահապարտ-ահաբեկիչները ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Ենթադրվում է, որ ահաբեկչություններն ուղղված են եղել Սանայում իշխանությունը խլած ՙԱնսար Ալլահ՚ խմբավորման շիա խռովարարների դեմ։ Հաղորդվում է նրանց հոգևոր առաջնորդի մահվան մասին։