211652_close_icon
views-count619 դիտում article-date 09:34 24-03-2024

Crocus City-ում ահաբեկչության զոհերի թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, գերազանցել է 140-ը

Մոսկվայի շրջանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Crocus City Hall համերգասրահում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ: Փոխանցում է Azatutyun.am-ը։

Մարտի 23-ի երեկոյան դրությամբ, Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի հիվանդանոցներում ստացիոնար բուժում է ստանում 105 մարդ: Եվս 31 տուժածներ ամբուլատոր եղանակով են բուժվում։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե վրեմյա» նախագիծը, հղում անելով Տելեգրամ ալիքներին, նշում է, որ զոհերի թիվը գերազանցել է 140-ը և կարող է մոտենալ 150-ին:

Մերձմոսկովյան մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը լրագրողներին ասել է, որ «զոհերի թիվը, հավանաբար, էապես կավելանա»:

Նմանատիպ նյութեր