211652_close_icon
views-count4744 դիտում article-date 23:38 02-05-2018

Ուկրաինայի հայերի միությունը Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ արտահերթ համաժողով է հրավիրում

Ուկրաինայի հայերի միությունը Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ արտահերթ համաժողով է հրավիրում, հաղորդում է AnalitikaUA.net-ը` հղում անելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությանը: Մայիսի 3-ին Կիեւում կկայանա Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովը: Հանդիպման օրակարգի հիմնական կետը լինելու է Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը: Խնդիրը քննարկելու նպատակով մայրաքաղաքում ամբողջ Ուկրաինայից հավաքվելու են հայկական համայնքների տարածաշրջանային ներկայացուցիչները եւ ղեկավարները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Հայաստանի խաղաղության համար աղոթքներ են անցկացվում: Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ , միակ միությունն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր հայկական կազմակերպությունները և հայ համայնքները։

Նմանատիպ նյութեր