211652_close_icon
views-count30559 դիտում article-date 09:13 01-05-2018

«ՀՀԿ-ականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունը». ահազանգում է Նիկոլ Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

[url=http://www.aravot.am/2018/05/01/954050/]Aravot.am[/url]-ը հայտնում է. «Երեկ ուշ գիշեր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ ահազանգելով, որ այսօր ՀՀԿ-ն պատրաստվում է տապալել վարչապետի ընտրությունը: «Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ մտադիր են չխանգարել ժողովրդի թեկնածուի ընտրությանը վարչապետի պաշտոնում: Այդ հայտարարությունները հնչեցին նաեւ այսօր: Բայց մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ականները որոշել են տապալել վաղվա ընտրությունը, որ վարչապետ չընտրվի ժողովրդի թեկնածուն: Ուզում եմ՝ ձեզ տեղյակ պահեք այդ նոր զարգացման մասին ու կոչ անել, որ հարյուր հազարներով գաք ու հավաքվեք Հանրապետության հրապարակում, ի ցույց դնեք ձեր կամքն ու աջակցությունը, որ կարողանանք ձախողել Սերժ Սարգսյանի գծագրած նոր պլանը: Իսկ նոր պլանի էությունն է վարչապետի ընտրությունը ձախողել, իսկ հաջորդ փուլում փորձել վերականգնել ՀՀԿ-ի իշխանությունը»,- երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա համոզմունք է հայտնել, որ ժողովրդի կամարտահայտությամբ կկարողանան այդ սցենարի դեմն առնել. «Պարզապես կոչ եմ անում վաղ առավոտից ոտքի վրա լինել ու հավաքվել Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների նոր պլանին հակազդելու համար: Մեր կարգախոսը շարունակում է մնալ նույնը, ժողովուրդը հաղթել է քաղաքական այս գործընթացում, նրա հաղթանակը պետք է արձանագրվի դե յուրե, ու դա պետք է տեղի ունենա ԱԺ նիստի արդյունքներով»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/05/01/954050/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր