ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց. ՀՀԿ-ականները հիմնականում ի՞նչ հարց են քննարկել
ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում հիմնականում քննարկվել են նոր ընտրական օրենսգրքին վերաբերող հարցեր:
Նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հնարավոր կոալիցիայի մասին հարցեր չեն քննարկվել:
Հիշեցենք, որ խոսքը գնում է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու մասին:
Միաժամանակ ավելացրեց, որ քննարկումները դեռ ընթացքի մեջ են եւ, ամենայն հավանականությամբ, մինչեւ մյուս շաբաթվա վերջ հստակություն կմտցվի:
ՀՀԿ-ականները քննարկել են նաեւ ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: