211652_close_icon
views-count13336 դիտում article-date 16:00 30-04-2018

Սալահը Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կոնֆլիկտի մեջ է մտել

Եգիպոսի հավաքականի և «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը կոնֆլիկտի մեջ է մտել իր երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի հետ: 25-ամյա ֆուտբոլիստ դժգոհ է մնացել, որ իր կերպարը անօրինական կերպով օգտագործվել է. մասնավորապես, նրա լուսանկարը պատկերված է ազգային հավաքականի ինքնաթիռի վրա: Ինքնաթիռը հավաքականին տրամադրել է նրա հովանավորը՝ բջջային WE օպերատորը, իսկ Սալահը անձնական պայմանագիր ունի մրցակցի՝ Vodafone-ի հետ: «Կներեք, բայց սա լուրջ զանցանք է: Ես կարծում էի, որ այս հարցի լուծումը ավելի պարկեշտ կլինի», գրել է Սալահը իր թվիթերում: Սալահի գործակալ Ռամի Աբասի խոսքերով, Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան իր հետ կապ չի հաստատում՝ այս իրավիճակի առթիվ և լուծում գտնելու քայլեր չի ձեռնարկում:

Նմանատիպ նյութեր