211652_close_icon
views-count26824 դիտում article-date 20:43 28-04-2018

Վանաձորում հազարավոր քաղաքացիներ եկել են Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը, որին ներկա են հազարավոր վանաձորցիներ: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր շատերը փորձում են ներկայացնել, թե այս բանավեճը անձերի մասին է, թե ով պետք է զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը: «Իրականում խոսքը ուրիշ բանի մասին է, խոսքը նրա մասին է, թե արդյոք այս ներքաղաքական ճգնաժամը լուծվելու է, թե շարունակվելու է: Եթե Հայաստանի հանարապետությունում մայիսի մեկին վարչապետ ընտրվեց որևէ ուրիշ մեկը, քան ժողովրդի թեկնածուն, ուրեմն ՀՀ-ում և Սփյուռքում բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալով: Ես ուրախ եմ, որ այսօր ԱԺ պատգամավոր մյուս Կարեն Կարապետյանը, ով «Տաշիր գրուպ» ընկերության սեփականտեր ընտանիքի անդամ է, հայտարարել է, որ իր կարծիքով Կարեն Կարապետյանը չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու: Ես հույս ունեմ, որ այս տեսակետը կտարածվի ամբողջ ՀՀԿ խմբակցության անունից»,- ասել է նա: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+

Նմանատիպ նյութեր