211652_close_icon
views-count3515 դիտում article-date 16:39 26-04-2018

Արմեն Գևորգյանը Մոսկվայում հանդիպումներ է անցկացրել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից: Քննարկվել է երեք խումբ հարց՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ և ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր