211652_close_icon
views-count18649 դիտում article-date 23:08 25-04-2018

Էմիլ Տարասյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Այսօր՝ ապրիլի 25-ին, Էմիլ Տարասյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը, Էմիլ Տարասյանին նշանակել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները: Նշենք, որ Տարասյանն [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/25/1094581/]այսօր էր ազատվել[/url] տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր