Էմիլ Տարասյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էմիլ Տարասյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:
Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատելով նրան Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից,- ասված է նախահգահի հրամանագրում։