211652_close_icon
views-count3833 դիտում article-date 08:49 19-04-2018

Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը: Նա հայտարարագրել է միայն տարեկան եկամուտները, որոնք կազմել են 10 միլիոն 320 հազար դրամ, որն ստացվել է 9 միլիոն 924 հազար դրամ աշխատավարձից ու 396 հազար դրամ կենսաթոշակից: Կինը՝ Ժաննա Աղաբաբյանը, նույնպես ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ, նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 126 միլիոն 433 հազար դրամ, իսկ տարեվերջին արդեն՝ 149 միլիոն 733 հազար դրամ: Եկամուտներ նույնպես ունեցել է, որոնք կազմել են 25 միլիոն 209 հազար դրամ: Սրանից 23 միլիոն 300 հազար դրամը շահաբաժին է, 564 հազար դրամը կենսաթոշակ, իսկ 1 միլիոն 345 հազար դրամն էլ աշխատավարձ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր