9271 դիտում
09:35 05-12-2017
Արամ Մկրտչյանը հայտարարագրել է 11 միլիոն դրամ, 23 հազար դոլար ու 21 հազար եվրո. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու հողամաս և մեկական բնակարան ու ավտոտնակ: Նրա սեփականությունն է համարվում նաև «MERCEDES–BENZ E 320» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 11 միլիոն դրամ, 23 հազար ամերիկյան դոլար ու 21 հազար եվրո: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 1 միլիոն 702 հազար դրամ:
Մկրտչյանը մինչ նշանակումը մոտ մեկ տարի՝ 2016–2017 թթ., կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն էր, իսկ մինչ այդ էլ՝ ղեկավարի տեղակալը: Դեռևս 1995 թ. էլ ընտրվել է Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4733 դիտում
09:40 09-05-2018
ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը 211 հազար դոլար և ավելի քան 50 միլիոն դրամ է հայտարարագրել. «Փաստ»
32367 դիտում
09:40 16-06-2018
Կարեն Ավագյանի եղբայրը ունի 7 անշարժ գույք, 17 միլիոն դրամ, 75 հազար ԱՄՆ դոլար ու 34 հազար եվրո. «Փաստ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը