211652_close_icon
views-count2428 դիտում article-date 10:27 09-03-2016

Գալուստ Սահակյանի կինն ամուսնուց կրկնակի շատ եկամուտներ է հայտարարագրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և նրա կնոջ` Ժաննա Աղաբաբյանի հայտարարագրերից դատելով` խորհրդարանի խոսնակի «տունը պահողը» ընտանիքի մայրն է: Բանն այն է, որ Աղաբաբյանի եկամուտներն ամուսնու վաստակածից ավելի քան կրկնակի ավել են: Այսպես՝ ԱԺ նախագահը հայտարարագրել է 12 մլն 716 հազար դրամի եկամուտ, որից 357 հազարը եղել է նրա կենսաթոշակի, իսկ մնացածը՝ աշխատավարձի գումարը: Փոխարենը նրա կնոջ եկամուտները 2015-ին կազմել են 27 մլն 615 հազար դրամ, որից 1,3 մլն դրամը եղել է աշխատավարձը, կես միլիոնը՝ կենսաթոշակը: Մնացած մոտ 26 մլն դրամը ԱԺ նախագահի կինը ստացել է որպես շահաբաժին: Այսինքն՝ ի տարբերություն ամուսնու, նա նաև հաջողակ գործարար է և գիտի, թե որտեղ գումարները ներդնի, որպեսզի դրանք եկամուտ բերեն: Իրականում, սակայն, ինչպես մնացած պաշտոնյաների դեպքում, այս անգամ էլ գործ ունենք բիզնեսները կնոջ անունով գրանցելու փաստի հետ, քանի որ հակառակ դեպքում օրենսդրության հետ խնդիրներ կարող են առաջանալ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր