211652_close_icon
views-count4092 դիտում article-date 20:23 18-04-2018

Ագուերոն կարող է բաց թողնել 2018թ. աշխարհի առաջնությունը

Արգենտինայի հավաքականի բժիշկ Օմերո Դ’Ագոստինոն հայտնել է հարձակվող Սերխիո Ագուերոյի վնասվածքի մասին, որը նա ստացել է «Մանչեսթեր Սիթիի» մարզման ժամանակ: «Ապաքինման գործընթացը նվազագույնը 5 շաբաթ է ենթադրում: Եթե հին վնասվածք է, ապա ապաքինումը սովորականից դանդաղ է ընթանում: 3-4 շաբաթից պակաս չի լինում երբեք, իսկ ահա ավելի շատ՝ լինում է: Պետք է հասկանալ, թե ինչ վնասվածք է ունեցել: Բժիշկները փորձեցին նրան բուժել կոնսերվատիվ մեթոդով՝ առանց վիրահատության, սակայն անհաջողության մատնվեցին: Արթրոսկոպիան սովորաբար կիրառում են, երբ հին վնասվածք է լինում: Կարող եմ ենթադրել, որ նա աշխարհի առաջնության 100 տոկոսով պատրաստ չի լինի: Անատոմիան մնում է անատոմիա: Ժամանակը սուղ է: Նա կարող է փորձել, սակայն կարծում եմ, որ ԱԱ-2018-ի մեկնարկին ամբողջությամբ պատրաստ չի լինի», ասել է բժիշկը:

Նմանատիպ նյութեր