Նոյերը մեծ հավանականությամբ բաց կթողնի 2018թ. աշխարհի առաջնությունը
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը անդրադարձել է 2018թ. աշխարհի առաջնությանն իր մասնակցության հավանականությանը:
«Այն տարբերակը, որ ես ոչ մի հանդիպման չհասցնելով մասնակցել, կգնամ աշխարհի առաջնությունը, հնարավոր չէ: Մինչև մրցաշրջանի ավարտը մի քանի խաղ է մնում, տեսնենք, թե ինչ կլինի», ասել է Նոյերը:
Իր հերթին, մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը բացառել է 32-ամյա դարպասապահի մասնակցությունը Գերմանիայի առաջնության վերջին տուրում «Շտուտգարտի» և Գերմանիայի Գավաթի եզրափակիչում «Այնտրախտի» հետ հանդիպումներին:
Նոյերը գործնականում ամբողջ մրցաշրջանը բաց թողել ծանր վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր սեպտեմբերին: