Ալժիրի հավաքականի հարձակվողը կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը
Ալժիրի հավաքականի հարձակվող Նաբիլ Գիլասը խնկի վնասվածք է ստացել և չի կարողացել մասնակցել թիմի մարզմանը: «Պորտու»-ի հարձակվողի վնասվածքի լրջության աստիճանը դռևս հայտնի չէ: Բացառված չէ, որ 24-ամյա խաղացողը կարող է բաց թողնել ԱԱ-2014-ի խմբային փուլի հանդիպումները:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դե Տուրբիյոն» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի հավաքականի հետ: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: