3828 դիտում
20:16 18-04-2018
Փաստաբանների պալատի թեժ գիծը ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր՝ բաժիններում գտնվողների ծնողներից. փաստաբանների օժանդակությամբ 17-ին ազատ են արձակել
Փաստաբանների պալատի կողմից ձևավորված առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրող փաստաբանների խումբը ապրիլի 17-ին և 18-ին իրավական օժանդակություն է ցուցաբերել հիմնականում ոստիկանության տարբեր բաժիններ տարված քաղաքացիներին:
Պալատի թեժ գիծը ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր բաժիններում գտնվողների ծնողներից, հարազատներից: Մեծ մասամբ ահազանգում և իրավաբանական աջակցություն էին խնդրում ուսանողների հարազատները:
Փաստաբանների պալատը ներկայացուցիչները նաև կապի մեջ են վարույթ իրականացնող տարբեր մարմիններում մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների հետ:
Ապրիլի 18-ի ժամը 14:00-ի դրությամբ փաստաբանների պալատի Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատու փաստաբան Գևորգ Մկրտչյանը և փաստաբան Վրեժ Խաչիկյանը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին էին այցելել բաժնում գտնող մի խումբ ուսանողների ընկերների ահազանգով:
Նրանց և մյուս փաստաբանների օժանդակությամբ ժամը 17:00-ին բաժնում գտնվող քաղաքացիներից 17-ին ազատ են արձակվել:
Նմանատիպ նյութեր
1691 դիտում
16:59 03-03-2017
Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով շարունակվում են ստացվել հեռախոսազանգեր
1331 դիտում
14:59 09-06-2017
Երևանի քաղաքապետարանը շարունակում է թեժ գծերով հեռախոսազանգեր ստանալ
3843 դիտում
19:33 19-08-2017
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է, իսկ «Թեժ գիծը» թեժ է ամեն օր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
553 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
649 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է