Բաշար Ասադ. Ռուսական զենիթային համալիրներն իրենց հիանալի դրսևորեցին
2018.04.15 21:39


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ռուսաստանյան պատգամավորների հետ զրույցում հայտնել է, որ Սիրիայի վերականգնման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը կկազմի մոտ 400 մլրդ դոլար:
«Ենթակառուցվածքների վերականգնումը կարևոր թեմա է, այն կարժենա նվազագույնը 400 մլրդ դոլար և դրա համար կպահանջվի 10-15 տարի», ասելէ Ասադը:
Պետության ղեկավարը շատ բարձր է գնահատել ռուսաստանյան սպառազինությունները՝ նշելով նրանց գերազանցությունը արևմտյան զինատեսակների նկատմամբ:
Մասնավորապես, Ասադը հայտնել է, որ ամերիկյան «Տոմահավկ» հրթիռների երկու երրորդը խփվել են 70-ական թվականների արտադրության խորհրդային զենիթային համալիրներով:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
