211652_close_icon
views-count12507 դիտում article-date 20:52 13-04-2018

Փաշինյանը համերաշխության ձեռք է մեկնում այն ուժերին, որոնց հետ վիճել է ու հորդորում է ներել իրար, գալ հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am

Ազատության հրապարակում հանրահավաքը շարունակվում է: Նիկոլ Փաշինյանը քննադատություններից հետո անցավ խոստումներին: Նա ասաց, որ բանկերը, օգտվելով մարդկանց անելանելի վիճակից ու գրագիտության պակասից, անտանելի բեռ են բեռում մարդկանց վրա, վարկի 30 տոկոսը գերավճար են անում. «Հայաստանի նոր իշխանությունը պետք է ների գյուղատնտեսության եւ սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները, ժողովուրդ, ուրիշ կերպ հնարավոր չէ: Այդ ընթացքում բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ պետք է բանակցել՝ նրանց խելամիտ փոխհատուցում տալու հարցում»: Նա խոստացավ նաեւ արագաչափերի տուգանքները զրոյացնել. «Դրանք չեն ավելացնում երթեւեկության անվտանգությունը, ընդամենը ստիպում են կարոտով հիշել թփերի տաք թաքնված խեղճուկրակ գայիշնիկներին: Մի ժամանակ ես ասել եմ, որ ՀՀ-ում բանանի մենաշնորհը կոտրելու համար 45 րոպե է հարկավոր է, հիմա ասում եմ՝ ՀՀ-ում շաքարավազի մենաշնորհը կոտրելու համար 15 րոպե է հարկավոր: Պետք է ընդամենը զանգահարել Հայաստանում «Քարֆուր» ընկերությանն ու ասել՝ քո վրա դրված արգելքը հանված է»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քանի դեռ «Սաշիկի գործոնը» տնտեսությունից չի վերացել, ոչ մի ներդրում էլ չի արվի: Ազատության հրապարակում գոռում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/04/13/949217/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր