211652_close_icon
views-count32109 դիտում article-date 16:02 13-04-2018

Երևանում ոստիկանները հայտնաբերել են Դավիթաշենի կամրջի տակ կրակոցներ արձակած Ռուսաստանի 2 քաղաքացու. հայտնաբերվել են նաև ատրճանակները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 12-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով ձեռնարկելով միջոցառում՝ ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Ստեփան Ռոժկովը և 19-ամյա Պլատոն Գուրևը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի տակ իրենց մոտ եղած ատրճանակով կրակոցներ են արձակել պլաստմասե տարաների վրա։ Ոստիկանները Պ. Գուրևի կողմից վարվող ВАЗ 21010 մակնիշի 001 ՍԼ 33 համարանիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են «KNALLPATR» տիպի, 9 մմ տ/չ թմբուկավոր գազային ատրճանակ և Ս. Ռոժկովին պատկանող «Բայկալ» տիպի, «MP-654K» օդամղիչ ատրճանակ։ Հայտնաբերվածն առգրավել են և հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր