211652_close_icon
views-count31108 դիտում article-date 21:42 12-04-2018

Հայտնաբերվել են օձեր

Ապրիլի 12-ին, ժամը 13:27-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան թաղամասի թիվ 154 տան ննջասենյակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են սահնօձին (մոտ 1մ) և տեղափոխել անվտանգ տարածք: *** Ապրիլի 12-ին, ժամը 12:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 5 տան մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր