211652_close_icon
views-count2649 դիտում article-date 17:10 12-04-2018

Freedom House-ը շեղվել է դասական մեթոդաբանությունից. զեկույցում առկա են պիտակներ. Դավիթ Հարությունյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության «2018 թվականի անցումային շրջանի երկրներ» զեկույցին, որտեղ նշվում է, որ Հայաստանը ենթակա է ավտորիտարիզմի մեջ գլորվելու վտանգին: Դավիթ Հարությունյանի գնահատմամբ՝ այս զեկույցում իրար հակասող դրույթներ կան: «Օրինակ՝ ասվում է՝ եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է որպես վարչապետ, դա կտանի դեպի ավտորիտար ռեժիմի: Եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա գործադիր իշխանության լռելյայն կառավարում: Այսինքն՝ ձախ մի գնա, աջ մի գնա: Մեկ այլ օրինակ բերեմ. խոսվում է «Սասնա ծռերի» մասին: Ուսումանասիրեք այդ զեկույցը և տեսեք՝ մի տեղ հիշատակվո՞ւմ է արդոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում: Ինձ չհաջողվեց գտնել: Ցավով պետք է նշեմ, որ սա Freedom House-ի առաջին զեկույցն է, որն ինձ թվում է՝ արմատապես շեղվել է այն դասական մեթոդաբանությունից, որը նրանք կիրառում էին»,- ասաց նա: Դավիթ Հարությունյանը հավելեց, որ ինքը երբևիցե չի տեսել զեկույցներ, որտեղ քաղաքական գործիչներին որոշակի պիտակավորում է տրվում: Քննադատություն՝ այո, բայց երբեք ոչ պիտակավորում: Նրա դիտարկմամբ՝ այս զեկույցում առկա են պիտակներ:

Նմանատիպ նյութեր