211652_close_icon
views-count2961 դիտում article-date 14:39 12-04-2018

Դռնփակ նիստերը երկարում են. հունվարից ՎԻՎ նոր օրենսգիրք է գործելու. Դավիթ Հարությունյան

Կառավարության փակ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը անդրադարձավ դռնփակ նիստերի արդյունավետությանը, նկատելով, որ այսօր նիստը տևել է ավելի երկար: «Որպես կանոն կես ժամ տևող նիստը տևել է մեկուկես ժամ, կարծում եմ, որ սա խոսուն հանգամանք է, որի մասին կարելի է խորհել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը, այդ հանգամանքը ներկայացնելով որպես կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու խոսուն արդարացում: Հարությունյանը տեղեկացրեց, որ նիստում քննարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նախագիծը, հիշեցնելով, որ այդ օրենսգիրքը ՀՀ օրենսդրական դաշտի «վերջին մոհիկանն» է։ «Այն ողջ է 1985 թվականից, որը սկզբունքորեն բացարձակ չի համապատասխանում մեր իրավական դաշտին: Օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ նոր դրույթներ, փորձել ենք համահունչ դարձնել նոր սահմանադրական դրույթներին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը: Նա տեղեկացրեց, որ ՎԻՎ օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2019թ. հունվարի 1-ից:

Նմանատիպ նյութեր