211652_close_icon
views-count4513 դիտում article-date 14:04 12-04-2018

Սանիտարական անձնագիր չունեցող փոխադրամիջոցին արգելվել է հաց տեղափոխել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության շրջանակներում արձանագրվել է սանիտարական անձնագիր չունեցող և սահմանված նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցով հացի տեղափոխման դեպք: Ծառայության մասնագետների կողմից հացի մատակարարումն արգելվել է, իսկ հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված փոխադրամիջոցով տեղափոխվում է Երևանում գործող անհատ ձեռնարկատեր Վալերի Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրանքը, որն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներով: Արդյունքում կասեցվել է թե հացի արտադրամասի գործունեությունը, թե արտադրված առկա հացի ողջ խմբաքանակի իրացումը: Տնտեսվարողին տրվել են խախտումները վերացնելու և սահմանված նորմերին համապատասխանող տրանսպորտային միջոցով հացի մատակարարում իրականացնելու հանձնարարականններ, սահմանվել է ժամկետ: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր