211652_close_icon
views-count101160 դիտում article-date 20:15 11-04-2018

Բնակիչներն ու սիրված դերասանը խնդրանքով դիմում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին. Քաղաքաշինության վարչության պետը թող դադարեցնի «մի նետ օպերացիան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրեն դնելով Հայկ Նահապետի տեղը, մի նետ է առել և ընկել ժողովրդի ջանին ու եթե Հայկ Նահապետը պայքարեց ու տապալեց Բելին՝ ստեղծելով Հայաստան աշխարհը, ապա քաղաքապետարանի չինովնիկի արած քայլին չգիտես ինչ անուն տաս: Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորում է, որպեսզի բնակիչները բարեկարգեն ու մաքուր պահեն մայրաքաղաքը, իր ենթակա չինովնիկը մի իսկական տեռորի է ենթարկում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 56/2 հասցեի աշխատակիցներին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ի՞նչ ենք արել, մեր հաշվին բարեկարգել ենք տարածքը, ստեղծել ենք փոքրիկ առևտրի կրպակ ու որպեսզի դրսում տեղադրված սառնարանները անձրևից, արևից, ձնից չվնասվեն, պաշտպանվեն՝ մենք մեր միջոցներով գնել ենք ալյումինե թիթեղներ, որպեսզի որպես ծածկ օգտագործենք: Դեռ չէինք հասցրել գործն ավարտին հասցնել, Երևանի քաղաքապետարանից Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանի գլխավորությամբ էնպես ներխուժեցին տարածք, որ, մեզ թվաց, թե Երրորդ համաշխարհային պատերազմն է սկսվել ու արգելեցին, որպեսզի մեր հաշվին բարեկարգենք տարածքը: Հետաքրքիր է՝ մայրաքաղաքում բազմաթիվ անօրինական շենք ու շինություններ կան, որոնց դեմը պետք է առնի նույն Հայկ Ասատրյանը, բայց չգիտես ինչու՝ նրա ուժը միայն օրվա հացը արդար քրտինքով վաստակող քաղաքացու վրա է պատում: Մենք գիտենք, որ նրան ինչքան էլ ասենք, ոչ մի օգուտ: Խնդրանքով դիմում ենք Երևանի քաղաքապետին, որպեսզի նա լուծի այս խնդիրը, իսկ մեր խնդիրը Մարս մոլորակը գրավելու խնդիր չէ, այլ պարզապես ցանկանում ենք դրսում տեղադրված սառնարանները պաշտպանել եղանակից»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Երևանի քաղաքապետին նշված խնդրանքով դիմում է նաև ճանաչված դերասան Գևոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր