211652_close_icon
views-count4147 դիտում article-date 11:35 09-04-2018

Նախարար Սուրեն Կարայանը շրջայց է կատարել հայկական կաշվե իրերի արտադրությունում. ֆՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելել է հայկական «Սալի» ապրանքանիշը ներկայացնող «Զեննի» ընկերության արտադրամաս՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը։ Ընկերության հիմնադիր Բեգլար Իգնատյանը նախարարին ներկայացրել է ընկերության արտադրական հնարավորությունները և նոր սարքավորումները, որոնք գործարարի խոսքով՝ բարձրացրել են արտադրողականությունը և արտադրանքի որակական հատկանիշները։ Նախարարին ներկայացվել է նաև «Զեննի» ընկերության նոր՝ «Իգնատյան» ապրանքանիշը։ Նախարար Սուրեն Կարայանի հետ ընկերության ներկայացուցիչները քննարկել են արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղման հնարավորությունները, արտադրության ընդլայնմանը և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր։ Բեգլար Իգնատյանը նշել է, որ իրենց բիզնես նպատակն է՝ աշխարհին ճանաչելի դարձնել Հայաստանի բարձրորակ կաշվե իրերի արտադրանքը։ Ապրանքանիշի հիմնադիրը նշել է, որ նախօրեին կառավարության կողմից տրամադրված ներմուծվող սարքավորումների և հումքի մաքսատուրքից ազատման արտոնությունը կթեթևացնի իրենց բիզնեսի բեռը։ Գործարարը նախարարին փոխանցել է ընկերության շնորհակալագիրը բիզնեսին աջակցելու համար և հայտնել իր երախտագիտությունը արդյունավետ համագործակցության համար։ Ընկերությունը 2017 թվականին ունեցել է արտադրանքի 8,5% աճ։ Պատրաստի արտադրանքն արտահանվել է ԵԱՏՄ երկրներ, այն իրացվել է նաև հայաստանյան շուկայում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր