211652_close_icon
views-count80620 դիտում article-date 10:52 07-04-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը մեզ է տրամադրել մեր ընթերցողը, որով երևում է, թե ինչպես է ապրիլի 1-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցել խոշոր ավտովթարը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/02/1092808/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում, Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել էին «Mercedes» մակնիշի 35 DA 447 համարանիշի և «Toyota Corolla» մակնիշի 34 RZ 470 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, հետո արդեն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել էին բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը: Փաստի առթիվ Վ. Սարգսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր