211652_close_icon
views-count18996 դիտում article-date 13:43 06-04-2018

Արսեն Վենգեր. Մխիթարյանը ծնկի վնասվածք է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ին 4:1 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/06/1093116/]հաղթելուց [/url]հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքին, որը նա ստացավ 58-րդ րոպեին եւ փոխարինվեց: «Մխիթարյանը ծնկի վնասվածք է ստացել: Այսօր առավոտյան բուժզննումից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջությունը: Բոլորը դեպքերում, Մխիթարյանը միանշանակ բաց կթողնի «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը»,- հայտնել է Վենգերը: ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Սաութհեմփթոնին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր