211652_close_icon
views-count50818 դիտում article-date 18:10 04-04-2018

Պատասխան՝ «Տարիներ շարունակ մենք դարձել ենք Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընտանիքի գերին, ում «Թունելի Հակոբ» են ասում» հրապարակմանը

Հարգելի [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color], Թույլ տվեք տեղեկացնել Ձեզ, որ «Գրիգորյան ընդ փարթներս» ՓԲ ընկերությունը հանդիսանում է Պարույր Հակոբյանի իրավական շահերի պաշտպանը: 2018 թվականի մարտի 20-ին «shamshyan.com» ինտերնետային օրաթերթի (այսուհետ՝ Օրաթերթ) կայքում (http://shamshyan.com/hy/article/2018/03/20/1091835/) լույս է տեսել հոդված Պարույր Հակոբյանի վերաբերյալ, որտեղ տեղ են գտել վերջինիս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկություններ: Հոդվածի վերնագիրը, այն է՝ «Տարիներ շարունակ մենք դարձել ենք Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընտանիքի գերին, ում «Թունելի Հակոբ» են ասում», արդեն իսկ չի համապատասխանում իրականությանը, քանի որ որևէ մեկը չի կարող հանդիսանալ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընտանիքի գերին: Այնուհետև հոդվածում տեղ է գտել հետևյալ արտահայտությունը՝ «Իսկ վերջին տարիներին հենց Հակոբի տղա Պարույրն է, ով խայտառակ կերպով մսխում է պետական բյուջեն, քայքայում ջրերը և իրանով անում, գյուղացուն զրկում ջրից, գոյատևելու հնարավորությունից»: Նշվածը արատավորում է Պարույր Հակոբյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, քանի որ ասվածը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, Պարույր Հակոբյանը չի մսխում պետական բյուջեն, չի քայքայում ջրերը և գյուղացուն չի զրկում ջրից կամ գոյատևման հնարավորությունից: Նշված արտահայտությունը հանդիսանում է զրպարտություն՝ Պարույր Հակոբյանի հասցեին: Ելնելով վերոգրյալից և ցանկանալով առկա իրավիճակը լուծել արտադատական կարգով՝ խնդրում ենք Ձեզ մեկշաբաթյա ժամկետում և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հրապարակել վերոնշյալ հոդվածով Պարույր Հակոբյանի պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող, զրպարտող տեղեկությունների հերքումը: ՀՀ օրենսդրության պահանջներից ելնելով` ակնկալվում է, որ հերքումը կներկայացվի 1. նույն լրատվության միջոցով, 2. [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] օրաթերթի «Հերքում» խորագրի ներքո, 3. տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի և տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չի զիջի 2018 թվականի մարտի 20-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] օրաթերթի ինտերնետային կայքում զետեղված վերոնշյալ հոդվածով հրատարակված տեղեկատվությանը: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը` տրամադրելու ցանկացած տեղեկատվություն, որը կհիմնավորի ձեր կողմից նշված տեղեկատվության անհիմն լինելը: Կանխավ շնորհակալություն, Հարգանքով` [b]Սարգիս Գրիգորյան Գործընկեր-կառավարիչ[/b] [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/20/1091835/]Ավելի վաղ[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլկետրոնային նամակ էր ստացել իր ընթերցողներից, ով խնդրում էր, որպեսզի այն դառնա հանրության սեփականություն, այն է՝ հրապարակվի: SHAMSHYAN.com-ը պատրաստ էր ներկայացել նաև հակառակ կողմի տեսակետը: «Հարգելի լրագրող, ձեզ է դիմում ՀՀ քաղաքացի, ով իր անունը անվտանգությունից ելնելով՝ դեռևս չի բարձրաձայնում: Տարիներ շարունակ մենք դարձել ենք Հակոբյան ընտանիքի գերին, այո-այո, հենց էն Հակոբյանի, ում Թունելի Հակոբ են ասում, Հակոբի տղա Պարույր են ասում: Իսկ վերջին տարիներին հենց Հակոբի տղա Պարույրն է, ով խայտառակ կերպով մսխում է պետական բյուջեն, քայքայում ջրերը և իրանով անում, գյուղացուն զրկում ջրից, գոյատևելու հնարավորությունից..

Նմանատիպ նյութեր