211652_close_icon
views-count44559 դիտում article-date 11:26 04-04-2018

Երևանում 22-ամյա վարորդը Lada Priora-ով մխրճվել է սանդուղքի տակ. ըստ ականատեսների՝ պատճառը մեկ է այլ վարորդն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Չարենցի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Կառլեն Պապյանը իր վարած Lada Priora մակնիշի 35 DN 954 համարանիշի ավտոմեքենայով Չարնցի փողոցի թիվ 1 հասցեի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին՝ մասամբ մտնելով սանդուղքի տակ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդ, ով ստեղծել է վթարային իրավիճակ, և Priora-ի վարորդը բախումից խուսափելու նպատակով կորցրել է մեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վթարը։ Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ սթափ է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր