211652_close_icon
views-count38043 դիտում article-date 10:41 04-04-2018

Շղթայական ավտովթար Երևանում. «Ջրաշխարհ»-ի մոտ բախվել են 7 տրանսպորտային միջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Մայսնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտ, բախվել են Volkswagen մակնիշի 34 AR 637 համարանիշի, BMW մակնիշի 87 AP 007 համարանիշի, Audi մակնիշի 35 LT 330 համարանիշի, Honda մակնիշի 35 GR 274 համարանիշի, Toyota մակնիշի 90 DM 505 համարանիշի, BMW մակնիշի 99 MO 699 համարանիշի և Mitsubishi մակնիշի 03 MA 070 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները, ովքեր մինչ հետաքննիչի դեպքի վայր հասնելը, կատարել են համապատասխան աշխատանքներ՝ խցանումներ չստեղծվելու նպատակով: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Հովհաննես Սարգսյան գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր