211652_close_icon
views-count6255 դիտում article-date 21:26 03-04-2018

Յուրգեն Կլոպ. Ես երբեք չեմ հաղթել Գվարդիոլային, դա արել են իմ թիմերը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությանը: ««Լիվերպուլը» հարուստ պատմություն ունի, բակց մենք պետք է մեր սեփականը գրենք: Մենք պետք է հպարտանանք պատմությամբ, բայց միևնույն ժամանալ ստեղծենք մերը: Ինչ վերաբերում է Գվարդիոլայի հետ դիմակայությանյը, ապա ես երբեք նրան չեմ հաղթել. դա արել են իմ թիմերը: Հանդիպումների վիճակագրությունն այնքան էլ կարևոր չէ: Ոչ Պեպը, ոչ՝ ես, այդ մասին չենք մտածում: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, այդ իսկ պատճառով սիրում եմ այդ խաղը: Մենք ի վիճակի ենք հաղթել ուժեղագույններին, սակայն եթե միայն քրտնաջան աշխատենք ու ուղեղներս միացնենք», ասել է Կլոպը: «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա ապրիլի 4-ին:

Նմանատիպ նյութեր