211652_close_icon
views-count139945 դիտում article-date 14:36 02-04-2018

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Opel-ը. վարորդներին և ուղևորին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի 55 NN 335 համարանիշի և BMW մակնիշի 77 GA 779 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Փրկարարները վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Փրկարարներին օգնում էին նաև քաղաքացիները, և օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները։ Բժիշկները, մինչև հիվանդանոց կտեղափոխեին վիրավորներին, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]3.04. 2018, 09:30 *** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում պարզվել է՝ Opel-ը վարել է Երևան քաղաքի Ձորափի փողոցի բնակիչ, 28-ամյա Էմին Կարապետյանը, իսկ BMW-ն վարել է Երևան քաղաքի Ռ. Մելիքյան փողոցի բնակիչ, 30-ամյա Արայիկ Ղազարյանը: Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդներն ու BMW-ի ուղևոր, Երևան քաղաղքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 33-ամյա Գեղամ Գասպարյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Է. Կարապետյանը աշխատում է «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր