211652_close_icon
views-count23420 դիտում article-date 15:57 31-03-2018

Ավտովթար-վրաերթ Գառնիի ճանապարհին. բախվել են թիվ 52 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Mercedes-ն ու Lada-ն, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին բախվել են Лада Иж մակնիշի 35 OC 062 համարանիշի, Mercedes մակնիշի 06 OS 429 համարանիշի և թիվ 52 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 3777 L համարանիշի ավտոմեքենաները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի սպասող հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածը և 1 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր