211652_close_icon
views-count28482 դիտում article-date 17:36 30-03-2018

Շիրակի մարզում ճակատ-ճակատի բախվել են 07-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի 1-ին փողոցի 16 տան դիմաց Արևշատ գյուղի բնակիչ, 30-ամյա Արկադի Պետրոսյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 DP 419 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արթիկ քաղաքի բնակիչ, 39-ամյա Մկրտիչ Երիցյանի վարած Mercedes մակնիշի 34 OV 732 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա. Պետրոսյանը, նրա ուղևոր, համագյուղացի, 32-ամյա Սամվել Պապիկյանն ու Mercedes-ի ուղևոր, Անուշավան գյուղի բնակիչ, 28-ամյա Ժորժիկ Բուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Միքայիլ Գրիգոյանն ու Ազատ Թադևոսյանը: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր