211652_close_icon
views-count2815 դիտում article-date 17:25 27-03-2018

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ բարերար, բժիշկ, ուրոլոգ Կարո Դերձակյանին

Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բարերար, բժիշկ, ուրոլոգ Կարո Դերձակյանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ բժշկի անգնահատելի ներդրումը անկախ Հայաստանի բժշկության, հատկապես ուրոլոգիայի զարգացման գործում: Նախարարը դրվատանքի խոսքեր ասաց Կարո Դերձակյանի և նրա կնոջ՝ Սիլվիի Կալիֆորնիայի հայ համայնքում ծավալած ազգանվեր գործունեության մասին, ովքեր ջանք չեն խնայում համայնքը ավելի ամրապնդելու, հզորացնելու և համախմբելու համար: Կարո Դերձակյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավելեց. «Շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար: Նախարարության ստեղծումից հետո գիտենք, որ Հայաստանում գործընկեր ունենք: Եթե յոււրաքանչյուրս մի փոքր բան անենք Հայաստանի համար, երկիրը կարող ենք դրախտի վերածել: Մեր գործակցությունը հզորանում և զարգանում է և ես ամեն անգամ Հայաստան գալով՝ տեսնում եմ այդ առաջընթացը: Սփյուռքն ու Հայաստանը պետք է միասնական լինեն, որ մեր երազած Հայաստանը ունենանք»: Կարո Դերձակյանը մասնավոր կլինիկա ունի Կալիֆորնիայի Սանտանա քաղաքում և վաղուց համագործակցում է հայաստանցի ուրոլոգների հետ եւ աջակցություն է ցուցաբերում նրանց: Նրա միջնորդության շնորհիվ Հայաստանը առաջնակարգ լազերային սարքավորումներ է ստացել:

Նմանատիպ նյութեր