990 դիտում
14:57 29-05-2015
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ բժիշկ Հակոբ Անթառամյանին
Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բժիշկ- էնդոկրինոլոգ Հակոբ Անթառամյանին:
Ողջունելով հյուրին, նախարարը բարձր գնահատեց Հակոբ Անթառամյանի պատրաստակամությունը՝ իր երկարամյա բժշկական փորձը Հայաստանում տարածելու գործում:
Շնորհակալություն հատնելով ջերմ ընդունելության համար՝ Հակոբ Անթառամյանը մասնավորապես նշեց. «Շատ ուրախ եմ Հայրենիքում գտնվելուս համար: Վերջին անգամ այստեղ եղել եմ 20 տարի առաջ և այսօր արդեն տեսնում եմ վերափոխված Հայաստան: Ցանկանում եմ ստանալ ՀՀ քաղաքացիություն, Հայրենիքում կլինիկա հիմնել, բանկերում ներդրումներ կատարել և իմ տարիների ունեցած փորձով օգնել շաքարային դիաբետով տառապող հիվանդներին»:
Անթառամյանը նշեց նաև, որ նախատեսում է աշնանը ընտանիքի հետ միասին այցելել Հայրենիք, տուն գնել և իրականացնել իր նվիրական մտադրությունները:
Նմանատիպ նյութեր
3319 դիտում
17:25 27-03-2018
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ բարերար, բժիշկ, ուրոլոգ Կարո Դերձակյանին
955 դիտում
14:08 14-05-2015
Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ գրող, մատենագետ Հովսեփ Նալբանդյանին
11042 դիտում
16:25 28-09-2017
Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանին
Այս բաժնից
373 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
784 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
676 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը