211652_close_icon
views-count36676 դիտում article-date 13:22 26-03-2018

Մինչ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, թե մտածում է բնակիչների անվտանգության մասին, Քրիստափորի փողոցի բնակիչները առավոտները լուսացնում են՝ ահը սրտներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 36-ից 100-րդ հասցեների բնակիչները մտահոգված են փողոցով մեքենաների՝ մեծ արագությամբ սլանալու փաստով: Բավականին լայն փողոցը շատ դեպքերում մրցուղի է դառնում շատ ու շատ վարորդների համար, ինչի պատճառով վթարները այդտեղ հաճախակիացել են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ երեխաներին վախենում են թողնեն, դուրս գալ՝ խաղալու, քանի որ խաղալու, հեծանիվ քշելու միակ տեղը փողոցն է, որը շատ վտանագավոր է դարձել: Ասացին նաև, որ դիմել են Երևանի քաղաքապետարան՝ խնդրանքով, որպեսզի ավտոտրանսպորտի արագության նվազեցման համար մի քանի հատ արհեստական ճանապարհային անհարթություններ («պառկած ոստիկան») ստեղծեն, որը միակ լուծումն է այդ փողոցում: Քաղաքապետարանը պատասխանել է, որ այդ հարցով դիմեն ճանապարհային ոստիկանություն: Բնակիչները խնդրում են ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի, վերջապես, տեղադրվեն «պառկած ոստիկան»-ներ, քանի որ մի քանի տարի առաջ եղել են դրանք, սակայն ճանապարհի վերանորոգման աշխատանքների ժամանակ քանդվել են: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր