211652_close_icon
views-count8275 դիտում article-date 12:49 26-03-2018

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհից տուժածների մեջ հայեր կան. ՀՀ ԱԳՆ

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, ըստ armembrus-ի տվյալների, տուժածների շրջանում կան հայեր: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկություն կհաղորդեն: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/26/1092266/]հայտնել [/url]էինք, որ Կեմերովո մարզում «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհը խլել է 53 մարդու կյանք։ 12 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 16 մարդ անհետ կորած է համարվում։ Հրդեհի ժամանակ փլուզվել են ներսում գործող 2 կինոսրահներ։

Նմանատիպ նյութեր