211652_close_icon
views-count16033 դիտում article-date 17:37 23-03-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տեղեկատվության` ս.թ. մարտի 24-ին` կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր, հանրապետության տարածքում [b]սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ[/b]: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ-ի, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում՝ 20-25 մ/վրկ-ի: Քամու արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է ուշադրության կենտրոնում պահել ջերմոցները, մասնավորապես լրացուցիչ ամրացնել թաղանթապատ ջերմոցների ծածկերը, ամուր փակել ջերմոցների օդանցքները: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր