211652_close_icon
views-count2951 դիտում article-date 18:12 23-03-2018

Լևոն Ալթունյանը հանդիպել է Էլեկտրոնային առողջապահության ծրագրի ազգային օպերատորի աշխատակիցների հետ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարտի 22-ին այցելել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գրասենյակ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին: Ընկերության տնօրենը Նախարարին ներկայացրել է այս փուլում իրականացվող աշխատանքներն ու դրանց առնչվող տեխնիկական և բովանդակային առանձնահատկությունները, ցույց տվել armed.am էլեկտրոնային հարթակի վերջին թարմացումները: էլեկտրոնային առողջապահական համակարգի արդյունավետ և հստակ աշխատանքն ապահովելու գործում Լևոն Ալթունյանը հատկապես կարևորել է բուժաշխատողների վերապատրաստման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի բուժաշխատողներին դասավանդող բժիշկների ընտրության գործընթացը համաձայնեցվի նախարարության և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ: Քննարկելով ուսուցանման ժամանակացույցը՝ կողմերը նշել են, որ մինչև տարեվերջ համակարգը կունենա շուրջ 20 հազար ուսուցանված մասնագետ` բժիշկներ, բուժքույրեր և դեղատան աշխատողներ։ Լևոն Ալթունյանը նաև անձամբ ծանոթացել է, թե օպերատոր-խորհդրատուներն ինչպես են պատասխանում Էկելտորնային առողջապահության համակարգում ներառված բուժհաստատությունների ներկայացուցիչների՝ համակարգի գործարկամանն առնչվող հարցերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Համակարգի օգտատերերին հուզող մի շարք հարցեր: Նախարարը կոչ է արել առանձնակի ուշադրություն դարձնել համակարգի անդամավճարներին և դրանց գնագոյացման վերաբերյալ տեղեկությունների մատչելիությանն ու թափանցիկությանը՝ առավել հանգամանալիորեն ներկայացնելով այն տեխնիկական և խորհրդատվական ծառայությունները, որ ստանալու են ոլորտի ներկայացուցիչները դրա դիմաց: Քննարկվել է նաև կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի թվայնացման ժամանակացույցը, ըստ որի՝ դեռևս 2017 թ.-ին միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված և հաստատված 300 փաստաթղթերի թվայնացումը կավարտվի արդեն ընթացիկ տարվա ամռանը:

Նմանատիպ նյութեր