211652_close_icon
views-count3231 դիտում article-date 14:52 21-03-2018

Ռաուլը կգլխավորի «Ռեալի» պատանեկան թիմը

«Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը մարզիչ է դառնալու: 40-ամյա իսպանացին ապրիլին կստանա մարզչական արտոնագիր, որից հետո կստանձնի արքայական ակումբի պատանեկան (մինչև 18 տ.) թիմի գլխավոր մարզչի ղեկը: Ռաուլը նախորդ տարվանից ակտիվորեն մասնակցում է «Ռեալի» աշխատանքներին: Նա ուսումնասիրել է ակումբի երիտասարդական թիմերը, մասնակցել հիմնական թիմի մարզումներին, ինչպես նաև թիմի հետ ճանապարհորդել արտագնա խաղերին: Որպես խաղացող Ռաուլը «Ռեալում» անցկացրել է 16 տարի՝ հանդես գալով 1994-2010 թվականներին:

Նմանատիպ նյութեր