211652_close_icon
views-count4711 դիտում article-date 21:30 18-03-2018

Յենս Սթոլտենբերգ. ՆԱՏՕ-ն պետք է իր պատասխանը տա Ռուսաստանին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը դաշինքի անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել վերանայել Ռուսաստանի հանդեպ մոտեցումները՝ ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի հետ կապված սկանդալից հետո, բրիտանական Սոլսբերի քաղաքում: «Սոլսբերիի միջադեպը, դա վերջին տարիներին մեր տեսած պատկերից արտացոլումն է: Ռուսաստանը գնալով դառնում է ավելի անկախատեսելի ու ագրեսիվ»: Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան միայնակ չէ այդ գործի հետաքննության մեջ, և Մոսկվան գնալով ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, որին ՆԱՏՕ-ն պետք է իր պատասխանը տա: Մասնավորապես, գլխավոր քարտուղարը մտահոգված է, որ Ռուսաստանը կարող է անցնել միջուկային սպառազինություններին: Հենց պաշտպանունակությունը ուժեղացնելու ցանկությամբ է Սթոլտենբերգը հիմնավորել Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը մեծացնելու անհրաժեշտությունը: «Մենք պետք է լինենք զգոն և վճռական», ասել է Սթոլտենբերգը:

Նմանատիպ նյութեր