211652_close_icon
views-count235474 դիտում article-date 15:39 18-03-2018

Դաժան ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Mitsubishi-ն 90 մետր գահավիժել է անդունդը. անչափահաս տղաներից մեկը տեղում մահացել է, երկուսի կյանքի համար բժիշկները պայքարում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 811 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լուսակերտի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 90 մետր գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Օպերատիվ են գործել նաև Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին քաղաքացիները, փրկարաներն ու ոստիկանները հայտնաբերել են մեքենայից դուրս շպրտված: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոտիկանության և անչափահասների գործերով բաժանմունքի ծատայողները: Դեպքի վայր է ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ մարզային քննչական վրաչության պետ Մհեր Վադանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ու վիրավորները անչափահաս տղաներ են: 18.00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց Կոտայքի մարզի քննչական վարչությունում պարզվել է, որ [color=#EF2929]ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 16-ամյա Հրայր Գրիգորյանը, ով տեղում մահացել էր, իսկ հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ՝ նրա համագյուղացիներ, 17-ամյա Միշա Գրիգորյանը և 16-ամյա Գևորգ Հակոբյանը:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր