211652_close_icon
views-count8401 դիտում article-date 13:48 18-03-2018

Ամփոփվել են ՌԴ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցության առաջին արդյունքները

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցության առաջին արդյունքները: ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ մասնակցությունը կազմել է 16,55 տոկոս: Մոսկվայում տեղական ժամանակով 11:00-ին քվեարկել է ընտրողների 5,98 տոկոսը, Սանկտ Պետերբուրգում՝ 4,47 տոկոսը, Ղրիմում՝ 13,08 տոկոսը, փոխանցում է ՌԲԿ-ն: Քվեարկած ռուսաստանցիների թիվը գերազանցում է նախորդ նախագահական ընտրություններում Մոսկվայի ժամանակով 10:00-ի դրությամբ մասնակցությանը, երբ այդ ժամին քվեարկել էր ընտրողների 12,2 տոկոսը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/18/1091666/]Հիշեցնենք[/url], որ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինին Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկի (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրին (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկին (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկի («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտով (Աճի կուսակցություն):

Նմանատիպ նյութեր